Tuesday, 28 07 2026
18:10
Մենք բախվել ենք բոլորովին աննախադեպ հրդեհի. Մակրոն
Ինչպե՞ս լուծել հայ-ռուսական և հայ-ադրբեջանական հարաբերությունները ռուս-ադրբեջանականով չպայմանավորելու խնդիրը
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը
17:30
Զիդանը՝ պաշտոնապես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ
Ավտոկայանման ժամանակավոր սահմանափակում Արամ Խաչատրյան փողոցում
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
Թրամփի վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ դարձել է ավելի դրական․ WSJ
Պատմական նվազագույն ջրառ Սևանա լճից
16:30
Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 60 հետցնցում է գրանցվել. կան տասնյակ անհետ կորածներ
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցերը
16:10
Մյանմայում հավանություն են տվել մահապատժի կիրառմանն առցանց խարդախության մեջ ներգրավվածների նկատմամբ
Խիստ վերսհսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. Սանիտարական գրքույկը կլինի պարտադիր
15:50
Իրաքի վարչապետը մեկնել է Անկարա՝ Թուրքիայի ղեկավարության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով
ՀՀ ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե՝ հրադադարի երկրորդ փուլի իրականացման շուրջ բանակցությունները վերսկսելու
Արտաքին հետախուզական ծառայությունը կներգրավվի ռազմական նշանակության արտադրանքի լիցենզավորման գործընթացներում
15:10
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. փլատակներում մարդիկ կան
ԱՄՆ-ը և Վրաստանը համաձայնության չեն եկել․ Վաշինգտոնը հիշեցնում է խոսքի ազատության կարևորությունը
Ադրբեջանը վավերացրել է Ուկրաինայի հետ քաղաքացիական և առևտրային գործերով իրավական օգնության մասին պայմանագիրը
ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր
14:30
Մոսկվա է ժամանել Հարավաֆրիկյան Հանրապետության պատվիրակությունը՝ ռազմական համագործակցության քննարկման  համար
Իրենց դիպլոմներն են ստացել Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտները
14:10
Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 34 անշարժ գույք
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Արարատի մարզի որոշ հասցեներում գազանջատում է
13:30
Ավստրիան քննարկում է պարտադիր զինծառայության ժամկետը երկարացնելու հնարավորությունը
Նոր խաղահրապարակ՝ Էրեբունի վարչական շրջանում

Ի՞նչ պարտավորություն է ստանձնել Սերժ Սարգսյանը

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ Երևանում համատեղ ասուլիսի ընթացքում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարություններին՝ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և իր հասցեին արվող այդ հայտարարությունները ժամանակավոր տղայություն են, ոչ թե Վիեննայի պայմանավորվածություններից հրաժարվելու նախապատրաստություն: Սարգսյանը հիշեցրել է, որ ունեն լուրջ աշխատանքի պարտավորություն, և հույս է հայտնել, որ Ալիևը կմնա դրան հավատարիմ: Թե ինչ լուրջ աշխատանքի պարտավորության մասին է խոսքը, Սերժ Սարգսյանը չի մասնավորեցրել:

Հունիսին սպասվում է նրա և Ալիևի նոր հանդիպում: Հայտնի է, որ դրանից առաջ Մինսկի խմբի համանախագահները կողմերին են ներկայացրել ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցչի գրասենյակի մոնիտորինգային լիազորությունն ընդլայնելու և հրադադարի խախտման հետաքննական միջազգային մեխանիզմի ներդրման մասին փաստաթղթերի նախագծեր: Նախօրեին Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Պոպովը հայտարարել էր, որ սպասում են կողմերի արձագանքին: Մինչ Պոպովը հայտարարում էր դա, Իլհամ Ալիևը Բեռլինում հանդիպում էր հենց ԵԱՀԿ գործող նախագահող երկրի՝ Գերմանիայի կանցլերին:

Նրա հետ համատեղ մամուլի ասուլիսից հետո Ալիևի հայտարարությունների ամենաուշագրավ մասերը վերաբերել են ոչ թե հրադադարին, այլ հակառակը՝ Ռուսաստանից զենք գնելուն, նաև Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությանը: Այս հայտարարությունների տողատակում, ըստ էության, այն է, որ Ադրբեջանը չի հրաժարվում կրակելու մտադրությունից, այսպես ասած՝ ռազմական դիվանագիտությունից, որի հովանավորը, ըստ էության, հենց Ռուսաստանն է:

Այս ֆոնին էլ ռուսաստանցի համանախագահ Պոպովը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող բանակցային կողմ լինել և միայն շրջանակային համաձայնագրի պարագայում կարող է դիտարկվել նման հնարավորությունը:

Նման իրավիճակում հարց է առաջանում, թե ինչին է վերաբերում լուրջ աշխատանքի պարտավորությունը, որի մասին խոսում է կամ հիշեցնում Սերժ Սարգսյանը, հրադադարի ամրապնդմա՞ն խնդրին, որը, ի դեպ, նույն Սերժ Սարգսյանը ներկայացրել է որպես բանակցությունը սկսելու պայման, թե՞ շրջանակային համաձայնագրին: Այսինքն՝ արդյո՞ք Երևանն, այդուհանդերձ, ի հեճուկս սեփական պայմանի բանակցում է կարգավորման շուրջ և ստանձնում ինչ-որ պարտավորություններ, թե՞ հավատարիմ է իր դրած պայմանին:

Սակայն, մյուս կողմից, հարց է առաջանում նաև, թե Երևանն ի՞նչ լուրջ պարտավորություն պետք է ստանձնի, եթե ողջունում է հրադադարի մեխանիզմի ներդրումը: Եվ քանի դեռ դրան պաշտոնապես չի համաձայնել նաև Ադրբեջանը, տրամաբանությունը հուշում է, որ Երևանն աշխատելու խնդիր չունի, և միջնորդները պետք է աշխատեն Ադրբեջանի հետ, մինչ նա համաձայնի: Այսինքն, ըստ Վիեննայից հետո հրապարակված օրակարգի և Հայաստանի ներկայացրած իրավիճակի, լուրջ պարտավորություն պետք է ստանձնի Ալիևը՝ չկրակելու, նաև հետագայում այդ պարտավորությունը ամրագրելու մեխանիզմներին համաձայնելու մասով: Քանի դեռ Ալիևը չի ստանձնել այդ մասով լուրջ պարտավորություն, այն էլ փաստաթղթային՝ նաև պատասխանատվության հստակ մեխանիզմներով, հայկական կողմի որևէ պարտավորություն պարզապես վտանգավոր է և դիվանագիտական զիջում:

Եվ քանի որ Սերժ Սարգսյանն էլ խոսում է լուրջ աշխատանքի պարտավորության մասին, կնշանակի, որ հրադադարի մեխանիզմի ներդրման գործում պայմաններ կան երկու կողմի համար էլ: Բնականաբար, հարց է առաջանում, թե որո՞նք են այդ պայմանները, և ի՞նչ բնույթի են դրանք, ի՞նչ շրջանակ են ներառում և առնչվո՞ւմ են արդյոք արդեն բուն կարգավորմանը՝ այդպիսով, ըստ էության, նշանակելով զուգահեռ բանակցային գործընթացի առկայություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում