«Հարի Փոթերի» աստղ, դերասանուհի Էմմա Ուոթսոնը կոչ է արել Instagram-ի իր բաժանորդներին՝ քվեարկել ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամակցության մասին հանրաքվեին։
«Մի՛ կորցրեք Ձեր ձայնը»,- գրել է Ուոթսոնը և հրապարակել հղում, որով բրիտանացի համացանցային օգտատերերը կարող են գրանցվել հանրաքվեին մասնակցելու համար։
Գրանցումն ավարտվում է հունիսի 7-ին։ Հանրաքվեն կկայանա հունիսի 23-ին։ Opinium ընկերության անցկացրած վերջին հարցումների համաձայն՝ հարցված բրիտանացիների 43 տոկոսը կողմ է հանդես եկել ԵՄ կազմում Բրիտանիայի մնալուն։









































