Թուրքիայում աշխատող մի շարք երկրների կին դիվանագետներ և դիվանագետների կանայք իրենց զորակցությունն են հայտնել բողոքի ակցիայի մասնակիցներին, հաղորդում է Hurriyet թերթը:
Ի նշան ցուցարարներին զորակցության՝ կանայք կարմիր զգեստ են կրել Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպանատանն անցկացվող ամենամյա ընդունելությանը:
«Այսպիսով մենք ցանկանում ենք մեր աջակցությունը հայտնել ցույցերին մասնակցող մարդկանց»,- ասել են նրանք:
Ինչպես նշում է Hurriyet-ը, կարմիր գույնը դարձել է Թուրիքայում բողոքի ցույցերի յուրատեսակ խորհրդանիշ այն բանից հետո, երբ համաշխարհային ԶԼՄ-ներում հայտնվեց կարմիր զգեստով թուրք կնոջ լուսանկարը, որի դեմ ոստիկաններն արցունքաբեր գազ էին կիրառել:
Պարբերականը չի հստակեցրել, թե որ երկներն են ներկայացրել կին դիվանագետները և դիվանագետների կանայք: Հաղորդվում է, որ առաջին անգամ Թուրքիայի կառավարության որևէ ներկայացուցիչ ներկա չի գտնվել Մեծ Բրիտանիայի դեսպանատան ընդունելությանը:








































