«Սիրիական դեմոկրատական ուժերը» ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հետ համատեղ 5 օրում ոչնչացրել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման մոտ 150 գրոհայինների։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Քրդստանի Հայրենակցական միության բժշկական կենտրոնին։
«Գործողությունների 5 օրերի ընթացքում ազատագրվել է 20 գյուղ։ Ոչնչացվել է ԴԱԻՇ-ի 143 գրոհային»,- ասվում է հաղորդագրությունում։
Գրոհայինների ոչնչացումը տեղի է ունեցել ԴԱԻՇ-ի տարածքները Թուրքիայի հետ սահմանից կտրելու գործողության շրջանակում։ Հենց այդ սահմանից էլ գրոհայինները ստանում են զենք ու սննդամթերք։








































