Վաճառող, ռիելթոր, սանիտար: Արդեն մոտ ապագայում այս մասնագիտությունների տեր մարդկանց կարող են փոխարինել ռոբոտները: Ավելի քան 200 նոր մշակում են ներկայացրել Փարիզում ռոբոտատեխնիկայի ցուցահանդեսում, հայտնում է NewsOboz.org-ը:
Ճապոնական «Պեպպեր» ռոբոտը աշխարհի առաջին հումանոիդն է, որը ճանաչում է մարդկային հույզերը: «Պեպպերը» կօգնի վճարում կատարել: Նույնիսկ տուն ընտրել:
«Պեպպերը» միակը չէ, որն ակտիվորեն շփվում է ցուցահանդեսի այցելուների հետ Փարիզում: «Լինբի» ռոբոտը ֆրանսիացի ինժեներների մշակումն է: Այն կարող է անփոխարինելի օգնական դառնալ բժիշկների համար: Այդ ռոբոտը կարող է շփվել հիվանդների հետ, նրանց դեղեր տանել: Անհրաժեշտության դեպքում էլ բժիշկ կանչել:
Ուր է ժամանում ինքնաթիռը, կամ որտեղ է չվերթի գրանցումն օդանքավակայանում՝ կարելի է հետաքրքրվել «Շելդոն» ռոբոտից:
Իսկ բրիտանացի ինժեներներն իրենց ստեղծագործությանը «սովորեցրել են» երգել, պարել, անեկդոտներ պատմել:








































