ԱՄՆ Արտոնագրային և ապրանքանիշերի բյուրոյի բազայում հայտնվել է Apple-ի սարքերի օգտատերերի համար շփման նոր մեթոդի արտոնագիր, հայտնում է portaltele.com.ua-ն:
Փաստաթղթում նկարագրված է ձայնային կապը` միացման «կետ-կետ» սկզբունքով անլար դինամիկ ցանցում: Ինժեներների մտահղացմամբ՝ միանալու համար օգտվողներին հարկավոր չէ համացանցին միացում կամ բջջային ցանց, այլ պարզապես հարկավոր է հագնել հատուկ Lightning ականջակալներ:
Սարքի օգնությամբ օգտատերերը կարող են զանգահարել՝ չնայած բջջային ցանցի ծանրաբեռնվածությանը: Մարդը կարող է խոսակցին ընտրել սմարթֆոնի էկրանին: Նոր տիպի կապը կարող է օգտագործվել տարբեր իրավիճակներում, օրինակ՝ աղմկոտ վայրերում կամ նիստերի դահլիճում բանակցությունների ժամանակ:









































