Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Հայաստանի հողային ռեսուրսների 81 տոկոսն այսօր անապատացած է. Ինգա Զարաֆյան

Հայաստանի հողային ռեսուրսների 81 տոկոսն այսօր անապատացած է: Հողերի անապատացումը բերում է ջրերի, անտառների, հողային ռեսուրսների փոփոխության, դեգրադացման գործընթաց է տեղի ունենում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց բնապահպան, «Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը Նա նաև հավելեց, որ այդ հողերն աղակալում են, Արարատյան դաշտում 600 հազար հեկտար հողերից 30 հազար հեկտարն արդեն պիտանի չէ օգտագործման համար. «Առաջ դրենաժային համակարգեր էին սարքում, ինչ-որ կերպ պահպանում էին հողը, հիմա ոչինչ չի արվում, իսկ ճնշումը շատ ավելի մեծ է: Ձկնաբուծարանները վերցնում են ստորգետնյա ջրերը, խաթարում էկոհամակարգը և որևէ պատասխանատվության չեն ենթարկվում»:

Տիկին Զարաֆյանը համոզված է` պետք է ողջ պետական քաղաքականությունը փոխել, հողի, ջրի, անտառային ռեսուրսների վերաբերյալ օրենքներում փոփոխություններ կատարել. «Այժմ այդ օրենքներում սպառողի իրավունքն է հաստատված, սակայն անընդհատ չի կարելի սպառել, եթե ուզում ենք անդառնալի կորուստներ չունենալ, պետք է հրաժարվենք ընդերքի մասին օրենսգրքից, որը խրախուսում է սպառողական օրենքները»:

Բանախոսն ասաց, որ ամեն տարի հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողեր ենք կորցնում, որովհետև դրանք արտադրական թափոններով են լցվում:

Ասուլիսի մյուս բանախոս, ակտիվիստ Անի Կաղինյանն էլ հավելեց, որ այս պայքարը բոլորիս պայքարն է` անկախ մասնագիտությունից, սոցիալական դիրքից. «Մեր իշխանությունների անտարբերության հետևանքով անընդհատ լուրջ կորուստներ ենք ունենում։ Պետք է, անկախ մասնագիտությունից, համախմբվենք և պահանջենք ապրել մաքուր երկրում»:

Հիշեցնենք, որ այսօր Անապատացման դեմ պայքարի միջազգային օրն է:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում