Լեհական ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր մասնակցում են ցույցին՝ ի պաշտպանություն Վարշավայում ժողովրդավարական ազատության, կոչ են արել թույլ չտալ «երկաթե վարագույր» և Լեհաստանի անջատում Եվրոպայից: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Վարշավայում անցկացվում է միանգամից 3 երթ՝ 240 հազար մարդու մասնակցությամբ: Երթերն անցնում են «Մենք կանք և կլինենք Եվրոպայում» կարգախոսի ներքո:
«Մենք այստեղ ենք, քանի որ ցանկանում ենք պայքարել լեհական ժողովրդավարության, Եվրամիությունում լավ ապրելու լեհական իրավունքի համար»,- հայտարարել է Լեհաստանի նախկին նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:








































