ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը, պարել են կայսերական գրոհիչների և R2-D2 ռոբոտի հետ՝ «Աստղային պատերազմների» օրվա առիթով, որը նշվում է մայիսի 4-ին։ Տեսագրությունը հայտնվել է Սպիտակ տան թվիթերյան էջում։
Այդ օրն անցկացվում են տարբեր միջոցառումներ՝ նվիրված ռեժիսոր և պրոդյուսեր Ջորջ Լուկասի կողմից ստեղծված «Աստղային պատերազմներին»։
Պետության ղեկավարն ու նրա կինը ցուցադրել են իրենց պարային վարպետությունը Uptown Funk հիթի ներքո։








































