Նյու Յորքի իշխանությունները հրահանգել են ստուգումներ իրականացնել նախնական ընտրություններում (փրայմերիզ) խախտումների մասին տեղեկությունների առնչությամբ: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է երեքշաբթի մեգապոլիսի գանձապահ Սքոթ Սթրինգերի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:
New York Post-ի տեղեկացմամբ՝ փրայմերիզների ընթացքում դեմոկրատ ընտրողների ցուցակներից տասնյակ հազարավոր ազգանուններ են անհետացել: Ներկայացվում են նաև դեպքեր, որ մարդիկ չեն կարողացել քվեարկել երկար հերթերի կամ այլ կազմակերպչական խնդիրների պատճառով:
New York Daily News թերթի տեղեկությամբ՝ 14 ընտրող արդեն դաշնային դատարան հայցեր են ներկայացրել ընտրություններին մասնակցելու իրենց իրավունքը վերականգնելու խնդրանքով: Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դե Բլազիոն խոստացել է գտնել այդ «տարօրինակ պատահարի» պատճառը և մեղավորներին:








































