«Ռուսաստանը պետք է շահագրգիռ լինի և ամեն կերպ ուղղակիորեն դողա հայ-ռուսական հարաբերությունների վրա: Կարծես թե մինչև այս պահն իրենք ապավինում են, որ հայ-թուրքական հարաբերությունների դարավոր ոչ բարեկամական մթնոլորտի առկայությունը կարող է հիմք հանդիսանալ, որ առանց ավելորդ ուշադրության, առանց ավելորդ ջանքեր գործադրելու կկարողանան հայ-ռուսական հարաբերությունները պահպանել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
«Մենք ապրում ենք 21-րդ դարում, Խորհրդային Միություն այլևս չկա, և լավ կլնի, որ Խորհրդային Միության մտածելակերպն օր առաջ ուղղակի վերացվի թե՛ մոտեցումներում, թե՛ ձևակերպումներում: Դա միայն խանգարում է ոչ թե օգնում»,- նշեց պատգամավորը:
Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի ու ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի համատեղ նիստը: «Հուսանք, որ այս քննարկումը, այս հանդիպումը կնպաստի ավելի ադեկվատ մոտենալ հարցերին,- հույս հայտնեց Խ. Քոքոբելյանը՝ հավելելով, որ հայ-ռուսական հարաբերություններն այսօր վտանգավոր փուլում են. «Այս քառօրյա ծանր պատերազմը ցույց տվեց, որ հայ-ռուսական հարաբերություններն այն մակարդակի վրա չեն, ինչ ակնկալիք ուներ ՀՀ շարքայի քաղաքացուց մինչև նախագահը»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































