Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի անունից ամերիկյան The New York Times թերթին հարցազրույց են տվել ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը և Ալեքսեյ Ստոլյարովը՝ հայտնի որպես Վովան և Լեքսուս: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Նրանց խոսքով՝ ամերիկացի լրագրողներին հիմնականում հետաքրքրել է պանամական օֆշորների հետ կապված սկանդալը: Պորոշենկոն, որին նմանակել է Կուզնեցովը, իր թարգմանչի՝ Ստոլյարովի միջոցով հայտարարել է, որ օֆշորների մեջ 500 մլն դոլար է դրել:
Պրանկերները պատմել են, որ հարցազրույցից հետո, իբր, նորից զանգել են թերթի խմբագրություն և հայտարարել, որ աշխատում են ուկրաինական հատուկ ծառայություններում, և որ զանգը Պորոշենկոն է արտոնել:
«Մենք նրանց ասացինք, որ Պորոշենկոն մեզ հրահանգել է զանգահարել թերթ, որն ավելի վաղ գրել է Ուկրաինայում կոռուպցիայի մասին, և որ այդ խաղարկումը վրեժ է սկանդալային նյութերի համար»,- ասել է Կուզնեցովը:









































