ԱՄՆ սենատորները պնդում են, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը հրապարակի 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումների մասին տեղեկատվության գաղտնիացված մասը: Այդ մասին հայտնում է CBS-ը:
Նյու Յորքի սենատոր Քիրսթեն Գիլիբրենդի խոսքով՝ ինքը կարդացել է այդ 28 էջը, որոնք թաքցվել են 13 տարի: «Ես չգիտեմ, թե Սաուդյան Արաբիայի իշխանությունները ինչպես կարձագանքեն դրան, սակայն համարում եմ, որ դա պարզապես տեղեկատվություն է»,- ասել է նա և ավելացրել, որ սեպտեմբերի ահաբեկչության ժամանակ զոհվածների ընտանիքները պետք է հնարավորություն ունենան այդ էջերը կարդալ, ընդ որում՝ Բարաք Օբամայի հաջորդ շաբաթ Մերձավոր Արևելք ուղևորվելուց առաջ:
Լրագրող Սթիվ Քրոֆթը նախկին սենատոր Բոբ Գրեհեմի հետ հարցազրույցից իմացել է, որ գաղտնի փաստաթղթերում տեղեկատվություն կա այն մարդկանց ցանցի մասին, ովքեր օգնել են ահաբեկիչներից ոմանց բնակարանի և ամառային դպրոց ընդունվելու հարցերում: Այն հարցին, թե որքանո՞վ է Գրեհեմը վստահ, որ աջակցումը կատարվել է Սաուդյան Արաբիայի կողմից, նա պատասխանել է՝ «նշանակալի աստիճանով»:








































