Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության (Ռոսգվարդիա) մասին նախագահի հրամանի նախագիծը ներառում է Ռոսգվարդիայի զորքերի զինծառայողների և նրա մարմինների աշխատակիցների մասնակցության հնարավորություն խաղաղությունը և անվտանգությունը պահպանելու կամ վերականգնելու միջազգային գործողություններին, հայտնում է RIA Novosti-ն:
«Ներքին զորքերի մասին» օրենքում, որը Ռուսաստանում գործում է 1996 թվականից, նախատեսված չի եղել առաջադրանքներ, որոնց կատարման համար ներքին զորքերին կարողանային օգտագործել ՌԴ սահմաններից դուրս:
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ՆԳՆ ներքին զորքերի հիմքի վրա ազգային գվարդիայի ստեղծման մասին: Նոր կառուցվածքը կզբաղվի ծայրահեղականության, ահաբեկչության, կազմակերպված հանցագործության դեմ պայքարով: Այն կիրականացնի պետական կարևոր օբյեկտների, հասարակական կարգի և անվտանգության պահպանության առաջադրանքներ: Համաձայն ազգային գվարդիայի մասին օրինագծի՝ պատանդներին ազատելու և մասսայական անկարգությունները կասեցնելու նպատակով զինծառայողները կարող են օգտագործել հատուկ միջոցներ և հրազեն, զրահամեքենաներ և ջրցաններ:








































