Ամերիկացի Օսկարակիր դերասանուհի Էնն Հեթեուեյը որդի է ունեցել։ Այս մասին հայտնում է E! News-ը։
Դերասանուհին թաքցրել է երեխայի լույս աշխարհ գալու փաստը։
Փոքրիկը ծնվել է մարտի 24-ին, Լոս Անջելեսում։ Տղային անվանել են Ջոնաթան, որպես ազգանուն վերցվել է հոր ազգանունը՝ Շուլման։ Աղբյուրի խոսքով՝ տղան առողջ է և մտերիմների սիրով շրջապատված։ «Էննը և Ադամը հիացած են, որ ծնող են դարձել»,- ասել է աղբյուրը:









































