Ամերիկացի երգիչ Մայքլ Ջեքսոնի դուստրը հանգուցյալ հոր պատվին դաջվածք է արել։ Այս մասին Փերիս Ջեքսոնը գրել է Instagram-ում։
Նրա խոսքով՝ «Իմ սրտի արքա» արտահայտությունը ոճային առումով նմանեցված է հոր ձեռագրին։ «Մնացած բոլորի համար նա փոփ-արքա էր։ Ինձ համար նա իմ սրտի արքան է»,- ասել է արտիստի դուստրը։
Նոր դաջվածքը նա արել է Լոս Անջելեսի սրահներից մեկում։
Ապրիլի 3-ին նա նշել է 18-ամյակը։ 2016 թվականին հունիսի 25-ին լրանում է հոր մահվան 7 տարին։









































