ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ապրիլի 9-ին կժամանեն Երևան։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Նրանց կընդունի Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Հանդիպում կկայանա նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ» ,-նշում է Բալայանը։








































