Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիան աջակցել ու շարունակելու է աջակցել Ադրբեջանին։ Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
«Թող ոչ ոք չկասկածի Ադրբեջանին Թուրքիայի աջակցության համար»,- ասել է նա։ Թուրքիան ուշադիր հետևում է ԼՂ-ի շփման գծում իրադարձությունների զարգացմանը։








































