Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանա-արցախյան սահմանի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով Ադրբեջանը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ:
Անդրադառնալով սահմանային լարվածությանը՝ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ միանշանակ Ադրբեջանի կողմից ագրեսիվ և ահաբեկչական գործողություններն անընդունելի են և դատապարտելի, և վստահեցրեց, որ հայկական Զինված ուժերը՝ և՛ Արցախում, և՛ Հայաստանում ամբողջովին պատրաստ են համապատասխան՝ պաշտպանողական և հակահարձակողական գործողություններ իրականացնելուն:
Նրա խոսքով՝ հայրենիքը մեկն է՝ անկախ նրանից իշխանությունը լեգիտիմ է, թե ոչ, և հայրենիքի պաշտպանության պարագայում անհրաժեշտ է, որ բոլորը միասնական գործողությունների գնան և ազգային միախմբման ոգու ներքո լծվեն հայրենիքի պաշտպանության գործին:
Մանրամասները՝ տսանյութում:








































