Мarketium.ru-ի փոխանցմամբ՝ երբեք չես իմանա, թե ինչ կտեսնես ձվում՝ կոտրելով այն։ Քչերը գիտեն, որ ձուն կոտրելիս պետք է ուշադրություն դարձնել դեղնուցի գույնին։
Բոլորին հայտնի է, որ ձվի դեղնուցի գույնը դեղին է, և որ այն պարունակում է սննդարար շատ նյութեր։ Սակայն դեղնուցի գույնը կախված է նրա ծագումից, իսկ ավելի ճիշտ նրանից, թե ինչով են կերակրել հավին, որն էլ ածել է տվյալ ձուն։ Հենց դա էլ կօգնի հասկանալ, թե ինչ ենք պատրաստվում ուտել։
Եթե դեղնուցը վառ և հագեցած դեղին է, ապա այն պարունակում է ավելի շատ սննդարար նյութեր։ Դա տեղի է ունենում ավելի ճիշտ ու բազմազան սնվելու դեպքում։ Օրինակ՝ երբ հավերին սովորական ցորենից բացի, սնել են նաև միջատներով, բանջարեղենով։
Ձվերը, որոնք վաճառվում են սուպերմարկետների ու խանութների մեծ մասում, ածել են թռչնաֆաբրիկաների հավերը, ուր նրանց սնում են միայն ցորենով։ Հավերը ստանում են աղքատ սնունդ և հետևաբար նրանց ձվում քիչ են լինում սննդարար նյութերը։
Ֆերմերների կամ տնային պայմանների ձվերը պարունակում են ավելի շատ վիտամին Ա, որն այնքան անհաժեշտ է մեր ոսկորներին ու աչքերին, հակաօքսիդանտ վիտամին Ե և օմեգա-3, որոնք նպաստում են խոլեստերինի մակարդակի ու արյան ճնշման նվազեցմանը։








































