Մայիսի 31-ից հունիսի 1-ը Բեռլինում տեղի կունենա կրոնական արմատականությանը հակազդելու թեմայով ԵԱՀԿ կոնֆերանս, չորեքշաբթի օրը մամլո ասուլիսում հայտնել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, որը պաշտոնական այցով գտնվում է Ուզբեկստանում, հայտնում է trend.az-ը:
Նրա խոսքերով՝ կոնֆերանսին կհրավիրվեն մասնակցելու ԵԱՀԿ բոլոր անդամ երկրները:
«Այդ խնդիրն այսօր հատուկ արդիականություն է ձեռք բերում՝ կապված վերջին ահաբեկչությունների հետ: Ահաբեկչությունները Բրյուսելում, Պակիստանում և այլ երկրներում ցույց տվեցին այդ վտանգի իրականությունը, և անհրաժոշտություն կա ԵԱՀԿ երկրների կոլեկտիվ հակազդեցության»,- նշել է նա:
Գերմանիան և ԵԱՀԿ մյուս երկրները պատրաստ են ակտիվացնել Ուզբեկստանի հետ համագործակցությունն արմատականության դեմ պայքարի հարցում, հայտնել է Գերմանիայի ԱԳ նախարարը:
Ուզբեկստանում Գերմանիայի դեսպանատան տվյալներով՝ Շտայնմայերը Կենտրոնական Ասիա այցի շրջանակներում կայցելի նաև Ղրղզստան և Տաջիկստան:








































