Մոտ 160 մարդ մերկ հեծանիվ է վարել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Նիմբին գյուղում: Նման կերպ տրանսպորտի այս տեսակի սիրահարները փորձել են հասարակության ուշադրությունը գրավել հեծանվորդների անվտանգության խնդիրներին` որպես ճանապարհային շարժման մասնակիցների:
Մասնակիցների շրջանում ողջունելի է եղել մերկ լինելը, սակայն այդ պահանջը պարտադիր չի եղել:








































