Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադարձավ գործող ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այն հայտարարությանը, թե համակարգը պետք է մաքրվի վհուկներից, և տականքը պետք է դուրս գա համազգեստից:
«Եթե իրոք ոստիկանությունում կան այդպիսի մարդիկ, օր առաջ նրանցից ազատվել է պետք: Ես չգիտեմ՝ կան այդպիսի մարդիկ համակարգում, թե ոչ,- նշեց Ա. Սարգսյանը:
Նրա խոսքով՝ եթե կան մարդիկ որոնք ձեռք են տաքացնում նման գործունեությամբ՝ հանցագործ աշխարհի հետ կապեր պաշտպանելով, նրանցից պետք է ազատվել: «Դա քրեորեն պատժելի արարք է, որի համար պետք է պատժվեն, կարելի է ասել դավաճանություն է»:
Մանրամասները՝ տեսանյութում: