Հիջաբներով երկու մուսուլման կանանց իջեցրել են իինքնաթիռից այն բանի համար, որ նրանք «սևեռուն նայում էին օդանավի մատուցողուհուն»՝ գրում է The Sun-ը:
Ինչպես նշում է պարբերականը, դեպքը տեղի է ունեցել JetBlue ավիաընկերթության ինքնաթիռում, որը իրականացնում էր Լոս Անջելես-Բոստոն չվերթը: Ուղևորներից մեկին դա հաջողվել է նկարել բջջային հեռախոսով, որը տեղադրել է YouTube-ում:
Ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ դա արվել է ոչ թե կրոնական պատկանելությունից ելնելով, այլ իրենք գործել են անվտանգության կանոնների համաձայն:
Հաղորդվել է, որ ոստիկանների հետ կարճատև զրույցից հետո մուսուլման կանայք ազատ են արձակվել:








































