Ընդդիմադիր Zaman թերթի վրա վերահսկողություն հաստատելու մասին Թուրքիայի իշխանությունների որոշումն անթույլատրելի է ու հակասում է եվրոպական արժեքներին՝ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոն: Այս մասին հայտնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը:
«Դա անթույլատրելի է։ Անթույլատրելի է միաժամանակ ցանկանալ ավելի մոտ գտնվել եվրոպական չափորոշիչներին ու չհարգել ԶԼՄ-ների բազմակարծությունը։ Դա ակնհայտ է, և մենք դա հստակ հայտարարել ենք թուրքերին»,- ասել է նա։








































