Իրանցի միլիարդատեր Բաբակ Զանջանին մահապատժի է դատապարտվել կոռուպցիայի և հիմնադրամներից միջոցների հափշտակության համար: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:
Բաբակ Զանջանին, ով Sorinet Group կորպորացիայի ղեկավարն է և ակտիվներ ունի Թուրքիայում, ԱՄԷ-ում և Մալայզիայում, ձերբակալվել է 2013-ի դեկտեմբերի 30-ին՝ ֆինանսական մեքենայությունների և կոռուպցիայի միջոցով պետությանը վնաս հասցնելու մեղադրանքով: Նրան է վերագրվում պատժամիջոցների շրջանցմամբ նավթի վաճառքից ստացված միջոցների վատնումը:








































