ՀՀ Ֆինանսների նախարարությունը վերակազմակերպվել է։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մաքսային և հարկային կառույցներն առանձնացվել են ՀՀ ֆինանսների նախարարությունից. միավորում տեղի էր ուենցել 2014թ.:
Ինչո՞վ է պայմանավորված այս տարանջատումը, և արդյո՞ք Սերժ Սարգսյանն այս քայլով իր անվստահությունն է հայտնում կառավարության նկատմամբ: Այս հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ:
Նրա կարծիքով՝ ՀՀ նախագահին առաջին հերթին հետաքրքրում է պետական կառույցների արդյունավետ աշխատանքը:
«Դեգերումներից հետո մենք կարողացանք ճիշտ արդյունքի հասնել,- նշեց Հ. Հակոբյանը: – Մենք ֆինանսների նախարարին ասում ենք՝ դու տեսչական պատասխանատուն ես, և նա այլևս պատասխանատվություն չի կրում պետական բյուջե մուտքեր կատարելու մասով, իսկ վարչապետին ասում ենք՝ հարկ հավաքելու կառույցը քո ձեռքում է, դու պատասխանատու ես հարկերի հավաքման համար»:
Հ. Հակոբյանի դիտարկմամբ՝ պետական քաղաքական, տնտեսական և հասարակական հարաբերությունները չեն կարող մնալ նույն տեղում, և նրանց փոփոխությունը չի կարող համահունչ չլինել կյանքի պահանջներին. «Մենք ունենք մեր պահանջներն այսօր. ավելի վերահսկողական դարձնել հարկային մարմնի աշխատանքը, որը պետք է կենտրնացվի վարչապետի ձեռքում»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































