Շաբաթ օրը շարունակվել են Ստամբուլում ընդդիմադիր Zaman թերթի գրասենյակի մերձակայքում ցուցարարների և ոստիկանության միջև բախումները: Ոստիկանությունը պլաստիկե փամփուշտներ ու արցունքաբեր գազ է կիրառում: Այդ մասին հաղորդում է Hurriyet պարբերականը:
Ըստ պարբերականի` ցուցարարների թվում կան նաև տուժածներ:
Նշենք, որ ոստիկանները Zaman-ի աշխատակիցներին թույլ չեն տալիս մուտք գործել թերթի խմբագրություն, որը գիշերը զբաղեցրել են իրավապահները:








































