Saturday, 04 07 2026
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում

Դիվանագիտությունն ունիվերսալ մասնագիտություն է. Արտակ Զաքարյանի շնորհավորանքը Դիվանագետի օրվա առթիվ

Արտակ Զաքարյանի շնորհավորական ուղերձ է հղել Դիվանագետի օրվա առթիվ:

Այսօր՝ մարտի 2-ին Հայաստանում նշվում է Դիվանագետի օրը (ՄԱԿ-ին Հայաստանի անդմակցությանը օրը)։

Պատմական հանգամանքների բերումով Հայաստանը չուներ դիվանագիտական խորը ավանդույթներ և փորձ, ու շատ բաներ պետք էր սկսել զրոյից: Գրեթե ոչնչից ստեղծել մի նոր համակարգ, ստեղծել բարդ աշխարհաքաղաքական պայմաններում, երբ երկիրը գտնվում էր հասարակական-պետական կերպափոխումների ժամանակաշրջանում, իսկ ռազմաճակատում դիմակայում էինք մարդկային ռեսուրսով եւ նյութական միջոցներով մի քանի անգամ մեզ գերազանցող թշնամուն։

Չնայած բոլոր դժվարություններին, տարիների ընթացքում հաջողվել է կյանքի կոչել դիվանագիտական ծառայության կուռ մի համակարգ, որն այսօր իր մասնագիտական որակներով կարող է մրցել դիվանագիտության և արտաքին հարաբերությունների ավանդույթներ ունեցող շատ երկրների հետ։

Դարեր առաջ Իսրայել Օրին չէր կարող խոսել հայոց պետության անունից, տարիներ առաջ Դիանա Աբգարը չէր կարող պատկերացնել, որ կգա այն օրը, երբ Հայաստանի Հանրապետության դրոշը մի օր կծածանվի միջազգային կազմակերպությունների կենտրոնակայանների և հայկական դեսպանատների առջև։

Այսօր հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ ավելի քան 160 պետությունների հետ, հանդիսանում ենք շուրջ 90 միջազգային կազմակերպությունների անդամ, արտերկրում գործում են 60-ից ավելի դիվանագիտական ներկայացուցչություններ:

Հանրային ընկալումներում դիվանագետը սովորաբար նույնացվում է կոկիկ հագնված, բարետես արտաքինով, լեզուներ իմացող և արարողակարգերով ապրող կերպարի հետ, իսկ այդ ամենի հետևում գրեթե չի երևում ամենօրյա հսկայական աշխատանքը, որը բազմաթիվ նրբերանգներ ու յուրահատկություններ ունի:

Աշխատանքի բերումով շփվելով արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնյաների, արտերկրում աշխատող մեր դիվանագետների հետ՝ պետք է փաստեմ, որ գնահատանքի է արժանի այն, թե ինչպիսի նվիրվածությամբ ու ջանասիրությամբ են նրանք մոտենում իրենց վստահված առաքելությանը՝ տարբեր հարթակներում և երկրներում ներկայացնելով մեր երկիրն ու մեր հավաքական շահերը։

Որոշ իրավիճակներում մեր խնդիրների բարդությունն ու դրանց ուղղված կարողությունները դառնում են անհամաչափ: Սակայն բարձր պրոֆեսիոնալիզմի, նվիրումի ու պատասխանատվության շնորհիվ նույնիսկ ակամայից անհնարը դառնում է հնարավոր:

Դիվանագիտությունն ունիվերսալ մասնագիտություն է, բայց այնքան, որ հաճախ դադարում է զուտ մասնագիտություն լինելուց՝ վերածվելով կենսակերպի: Այն հատկանշական է մեր դիվանագետներին, որոնցից շատերի համար աշխատանքը վերածվել է սեփական պայքարի ու կյանքի օրինաչափության:

Մասնագիտական տոնի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության Նախագահի ընդհանուր ղեկավարման ներքո իրենց առաքելությունն իրականացնող մեր բոլոր դիվանագետներին` մաղթելով բեղմնավոր աշխատանք, նոր նախաձեռնություններ և հաջողություններ։

Առիթը պատեհ համարելով, ցանկանում եմ ընդգծել նաև Հայկական Սփյուռքի կազմակերպություններին ու հեղինակավոր անհատներին, ովքեր արտաքին հարաբերություններում իրենց նշանակալի աջակցությունն են բերում համազգային խնդիրների առընչվող հարցերում:

Խորհրդարանական դիվանագիտությունը ևս իր մասնաբաժինն ունի և ցանկանում եմ շնորհավորել նաև իմ բոլոր գործընկերներին, ովքեր ակտիվորեն ընդգրկված են խորհրդարանական դիվանագիտության աշխատանքներում, գործում են միմիայն պետության միասնական շահերից և պատասխանատվությամբ ու պատվախնդրորեն են մոտենում իրենց վստահված աշխատանքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում