ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը Նևադայում փրայմերիզից հետո հաճախել է Լաս Վեգասի Simply Pure բուսակերների սրճարանը, հայտնում է Politico-ն:
Սրճարանի տիրոջ հետ շփվելու ընթացքում Քլինթոնը բացատրել է, որ բուսակերությունը փոխել է իր կյանքը և ինքը ավելի է ուժեղացել: «Հնարավոր է ես արդեն չլինեի այս աշխարհում, եթե չդառնայի բուսակեր»,- ասել է նա:
Բուսակերության նա անցել է 2010 թվականից` սրտի վիրահատությունից հետո: Հենց այն ժամանակ էլ նա որոշել է առողջության մասին հոգ տանելը դարձնել իր առաջնահերթ խնդիրը:
Նա ընդգծել է, որ կուզեր անցնել լրիվ բուսակերության, սակայն բժիշկը նրան «խնդրել է շաբաթը մեկ անգամ բնական սաղմոն ուտել»:








































