Saturday, 04 07 2026
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում

Հայաստանի և հայության համար Մարտի 2-ի լուսաբացն այլընտրանք չունի. Սփյուռքի «Հայկական վերածնունդ»

«Հայկական վերածնունդ» համասփյուռքյան շարժումը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Անկախության վերականգնումից քսանհինգ տարի անց մենք չենք կարող հպարտանալ Հայաստանի ձեռքբերումներով և ապահով լինել, որ այն փարոս ու հանգրվան է աշխարհասփյուռ հայության համար: Մեծ հայրենադարձության փոխարեն ականատես ենք Մեծ արտագաղթի, ինչի հետևանքով երկիրը մարդաթափ է լինում: Այսպես շարունակվելու պարագայում կարճ ժամանակ անց մենք կկորցնենք մեր պետականությունն ու Հայրենիքից մնացած այս վերջին հատվածը:

Հայաստանը կառավարող վարչախումբը հանցավոր կազմակերպություն է: Նա իր իշխանությունը պահպանում է մենաշնորհների, բռնության, մարդու իրավունքների համատարած ու կոպիտ խախտումների և ընտրությունների համակարգված կեղծման միջոցով: Մեր երկրում կոռուպցիան չի չափվում աստիճաններով կամ տոկոսներով, այն պարզապես պետության կառավարման նպատակ և մեթոդ է միաժամանակ: Հայաստանի բնակչության գրեթե կեսը աղքատ է, իսկ տասը տոկոսից ավելին՝ ծայրահեղ աղքատ: Աշխարհի ոչ մի երկրում հայն այնքան անիրավված չէ, որքան իր հայրենիքում:

Հանցավոր վարչախումբը 2008 թ. մարտի 1-ին անցավ բոլոր սահմանները և կրակեց մեր ժողովրդի վրա: Զոհվեցին տասը քաղաքացիներ, ավելի քան հիսունը ստացան ծանր վնասվածքներ և ավելի քան հարյուրը բանտարկվեցին:

Այդ օրվանից մինչ օրս Հայաստանը և հայությունը մնացել են Մարտի 1-ի գիշերվա խավարի մեջ: Ոչ միայն չեն պատժվել այս ոճրագործության կազմակերպիչներն ու կատարողները, այլև դրա արյունոտ արդյունքներն օգտագործվում են վերջնականորեն բռնապետություն հաստատելու համար:

Այդ օրվանից հետո չի եղել մի տարի, որ Հայաստանն ապրեր առանց քաղբանտարկյալների: Նշված նպատակին էր ծառայում նաև նոր սահմանադրության ընդունումը, որի համար 2015 թ. դեկտեմբերի 6-ին սահմանադրական հանրաքվեի արդյունքները համակարգված կերպով կեղծվեցին, իսկ կեղծիքի դեմ դուրս եկած քաղաքացիների բողոքը զսպվեց ոստիկանական բազմահազարանոց ուժի կիրառման սպառնալիքով: Դրա հետևանքով ոտնահարվեց համայն հայության կամքը և խախտվեց նրա ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև ի դեմս Գևորգ Սաֆարյանի՝ մեր երկիրն ունեցավ ևս մեկ քաղբանտարկյալ:

Անգնահատելի է Սփյուռքի դերը աղետի մեջ հայտնված Հայրենիքի փրկության հարցում: Այդ պատճառով արտերկրում ապրող մեր քույրերն ու եղբայրները պետք է վերանայեն իրենց կարծրացած տեսակետները Հայաստանի կառավարության, ավանդական քաղաքական ուժերի ու նրանց գործունեության մեթոդների վերաբերյալ և համախմբվեն իրապես հայկական պետություն կառուցելու գաղափարի շուրջ:

«Հայկական վերածնունդ» համասփյուռքյան շարժումը համոզված է, որ Հայաստանի և հայության համար Մարտի 2-ի լուսաբացն այլընտրանք չունի, ուստի դատապարտում է հանցավոր վարչախմբի պետականակործան ու հայրենադավ գործունեությունը, նրանից պահանջում է ազատ արձակել քաղբանտարկյալներին և իր զորակցությունն է հայտնում հանուն ազատ ու արժանապատիվ հայրենիք ունենալու, հանուն մեր երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների պայքարող մեր հայրենակիցներին՝ ի Հայաստան և ի Սփյուռս աշխարհի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում