Monday, 27 07 2026
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊԸ-ի օրինական շահերին վնաս պատճառելու համար
10:50
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակել
10:30
Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի
Դեսպան Ղևոնդյանն ու Երսայիլ Նագասպաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան փոխգործակցությունն արդյունաբերության ոլորտում
10:10
Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ
Ոչ մի ՆԱՏՕ֊ի ստանդարտ բանակը բանակ չի դարձնի, եթե արմատախիլ չարվեն սովետա֊գողական բարքերը
09:50
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել
Գենդերային հավասարության ապահովումը ՄԻՊ գործունեության առաջնահերթ ուղղություններից է․ տեղի է ունեցել աշխատաժողով
09:30
Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում
09:10
Մեկ զոհ, 29 վիրավոր. Բեռլինում շքերթի վրա հարձակվողը սպանվել է
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար
08:50
Հրաձգություն փառատոնի ժամանակ. կա երկու զոհ, հինգ վիրավոր
«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները
Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է

Դաշնակցության առաջին փորձությունը

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները բողոքի ցույց էին կազմակերպել խորհրդարանի շենքի առաջ՝ «Պահանջում ենք «Նաիրիտի» վերագործարկում» կարգախոսով։ Ցուցարարները ճիշտ ժամանակին են կազմակերպել այս բողոքի ցույցը, քանի որ երեկ Հայաստանի կառավարությունում տեղի ունեցավ «ռեսթարթ», և կառավարության կազմում տեղ զբաղեցրին ՀՅԴ-ական երեք նախարարներ։ Հանրապետականներն ու դաշնակցականները հայտարարում էին, որ այս համաձայնագրի արդյունքում իշխանությունը ավելի է ուժեղանում, կառավարության կազմում ընդգրկվում են կարող կադրեր, և միասնական ուժերով հնարավոր կլինի երկիրը դուրս բերել ծանր վիճակից։

Կառավարությունում երեկ տեղի ունեցած փոփոխության արդյունքում Էկոնոմիկայի կամ որ նույնն է՝ տնտեսության նախարարի պաշտոնը բաժին հասավ դաշնակցական Արծվիկ Մինասյանին։ Խորհրդարանի շենքի մոտ հավաքված նաիրիտցիները հայտարարում էին, որ իրենք լուրջ հույսեր են կապում Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հետ։ Այդ հուսերը անհիմն չեն։ Երբ Դաշնակցությունը ընդդիմություն էր, ՀՅԴ խմբակցության անդամները անընդհատ պնդում էին, որ պետք է ստեղծել «Նաիրիտ» գործարանի գործունեությունը ուսումնասիրող հանձնաժողով։ Դեռևս 2013թ. հունիսի սկզբին ՀՅԴ-ն խորհրդարան էր ներկայացրել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ մասնավորեցման, ստանձնած պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծ։ ՀՅԴ–ական պատգամավորները և հատկապես Արծվիկ Մինասյանը պնդում էին, որ եթե իշխանությունները մի փոքր հետևողականություն դրսևորեն, ապա կարելի է գտնել ներդրողներ և վերագործարկել «Նաիրիտը»։ Չնայած հանձնաժողով ստեղծելու այդ փորձը ձախողվեց, բայց ՀՅԴ-ն չնահանջեց։

2014թ. փետրվարի 28-ին ԱԺ-ում քննարկվում էր ՀՅԴ-ի ներկայացրած նույնաբովանդակ որոշման նախագիծը, իսկ ԱԺ դիմաց հավաքված նաիրիտցիների ցույցը նպատակ ուներ ճնշում գործադրել իշխանությունների նկատմամբ՝ ստիպելով նրանց քվեարկել հօգուտ այդ որոշման ընդունման։

Հիմնավորելով ՀՅԴ կողմից ներկայացված նախագիծը՝ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարում էր, որ կառավարության ու «Նաիրիտին» մրցակից ընկերությունների կողմից կանխամտածված կերպով իրականացվում է «Նաիրիտի» սնանկացում, ինչի հետևանքով գործարանի վերագործարկումը հնարավոր չէ։

Մինասյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարում էր, որ «Նաիրիտի» սնանկացման նպատակներից մեկն էլ Հայաստանում քլորոպրենային կաուչուկի արտադրությունը կասեցնելն ու միջազգային շուկայից դուրս մղելն է։

Ինչպես 2013թ. հունիսին, այնպես էլ 2014թ. փետրվարին ներկայացված նախագիծը մերժվեց խորհրդարանական մեծամասնության կողմից։ ՀՀԿ-ականները ՀՅԴ-ին մեղադրում էին քաղաքական շահարկումների համար։ Հիշեցնենք, որ այդ ժամանակ վարչապետը Տիգրան Սարգսյանն էր, և ՀՅԴ-ն հենց նրան էր մեղադրում գործարանը միտումնավոր սնանկացման տանելու և վերագործարկմանը խոչընդոտելու համար։

Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունից հետո ևս խորհրդարանական հանձնաժողով չստեղծվեց, բայց ՀՅԴ-ն փորձում էր «Նաիրիտի» վերագործարկման հարցը առաջ տանել այլ ճանապրհով՝ պատրաստելով «Նաիրիտի» վերագործարկմանն ուղղված մի փաթեթ, որը ներկայացվել էր Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին։ Զախարյանը պատրաստակամորեն ՀՅԴ-ի հետ քննարկում էր այդ փաթեթը՝ չնայած որևէ առարկայական փոփոխություն «Նաիրիտի» հարցում տեղի չունեցավ։

Խոսելով այդ քննարկումների մասին՝ Արծվիկ Մինասյանը հայտարարել էր. «Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի մոտ ՀՅԴ ներկայացրած փաթեթի վերաբերյալ արդեն քննարկումներ եղել են, առաջիկայում դրանք շարունակվելու են։ Առաջին խնդիրը պետք է լինի «Նաիրիտի» վերագործարկումը, իսկ գլխավոր դերակատար անձանց պատասխանատվության հարցը արդեն բխում է դրանից։ Պատասխանատվության ենթարկելը նույնպես կարևոր է, բայց ներկա փուլում գլխավոր հարցը մեզ համար վերագործարկումն է»։

Հիմա Արծվիկ Մինասյանը կարող է այդ հարցը կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել ոչ թե պատգամավորի կարգավիճակում, այլ որպես Էկոնոմիկայի նախարար գործուն քայլեր ձեռնարկել «Նաիրիտի» վերագործարկման ուղղությամբ։ «Նաիրիտը» կարող է լինել ՀՅԴ-ի առաջին փորձությունը կառավարություն մտնելուց հետո։ Եթե ՀՅԴ-ն իսկապես ունի «Նաիրիտի» վերագործարկման փաթեթ և ընդունակ է այդ փաթեթը կյանքի կոչել, ունենալով խորհրդարանական մեծամասնության աջակցությունը և ղեկավարելով կառավարության ճյուղային նախարարությունը, ապա առնվազն առաջիկա մեկ տարվա ընթացքում մենք պետք է ականատեսը լինենք տարիներ շարունակ չաշխատող «Նաիրիտի» վերագործարկմանը։ Իսկ եթե ոչ, ապա կհամոզվենք, որ ՀՅԴ-ն տարիներ շարունակ զբաղվել է պարզունակ պոպուլիզմով՝ նաիրիտցիների և ընդհանրապես հասարակության համակրանքը շահելու համար, կամ, ինչպես Վարդան Այվազյանն էր ասում 2014թ., զբաղված են «քաղաքական շահարկմամբ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում