Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկրի մի շարք նահանգներից ժամանած գյուղապետերի հետ հանդիպման ժամանակ ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև ռուս-թուրքական հարաբերությունների խնդրին:
«Մենք Ռուսաստանի ու ռուս ժողովրդի թշնամին չենք։ Այն ժամանակ, երբ բոլորը պատժամիջոցներ էին սահմանում Ռուսաստանի դեմ, մենք չարեցինք դա։ Ռուսաստանը չհասկացավ մեզ։ Ռուսաստանը կորցրեց այնպիսի ընկերոջ, ինչպիսին Թուրքիան է։ Երբ խոսքը մեր անկախության մասին է, մենք գլուխ չենք խոնարհի ինչ-որ մեկի կապրիզի առջև»,- ասել է Էրդողանը։
Էրդողանի խոսքերով՝ ռուսական ինքնաթիռները շարունակում են խախտել Թուրքիայի օդային տիրույթը։ Նա, սակայն, մանրամասներ չի ներկայացրել նոր խախտումների մասին։








































