Զինված մարդիկ առևանգել են Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ Մեքդադի հորը: Միջադեպը տեղի է ունեցել Սիրիայի հարավում գտնվող Դարա նահանգում, հաղորդում է Rosbalt-ը:
Գրոհայինները դեռևս ոչ մի պահանջ չեն ներկայացրել 80-ամյա տղամարդու հարազատներին:
Ինչպես հայտնի է, Սիրիայում մարդկանց զանգվածային առևանգումները տեղի են ունենում ապստամբների հսկողության ներքո գտնվող տարածքներում:








































