ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Հորդանանի թագավոր Աբդալահ II-ը հաջորդ չորեքշաբթի` փետրվարի 24-ին Սպիտակ տանը կքննարկեն Մերձավոր Արևելքի դրությունն ու ահաբեկչության դեմ պայքարը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ առաջնորդի մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը, գրում է RIA Novosti-ն:
«Նրանք կքննարկեն ԴԱԻՇ-ի դեմ պայքարի ջանքերը: Բացի այդ, նրանք կքննարկեն Սիրիայի հարցի հետ կապված ճգնաժամը»,- ասել է Էռնեստը:
Նշվում է նաև, որ երկու առաջնորդները կքննարկեն նաև Մերձավոր Արևելքում հակամարտության թեման, մասնավորապես` երկու անկախ պետությունների (Իսրայել և Պաղեստին):








































