Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Լիբիայում ԴԱԻՇ-ի ճամբարներին միջազգային իրավունքին համապատասխան և նախազգուշացնելով երկրի իշխանություններին, հայտնել է Պենտագոնի մամլո քարտուղար Պիտեր Կուկը:
«Հարվածները հասցվել են այն բանից հետո, երբ մեզ հայտնի է դարձել, որ այդ խումբը (ահաբեկիչները) հարձակում են պատրաստում»,- ավելացրել է նա:
Կուկը նշել է, որ ահաբեկիչների մարզական ճամբարում գտնվել են մոտ 60 զինյալներ, որոնք «սպառնալիք են ներկայացրել ԱՄՆ-ի համար»: «Դա համեմատաբար նոր ճամբար է: Մենք նրան հետևել ենք մի քանի շաբաթ և որոշել ենք առաջինը գործել»,- ասել է նա:








































