ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը զբաղվում է ահաբեկչական գործողությունների և հարձակումների իրականացման համար անչափահասների հավաքագրմամբ՝ գրում է CNN հեռուստաալիքը։
Համաձայն լրագրողական հետաքննությունների և զինվորականնեերից ստացված տեղեկությունների՝ երեխաների մեծ մասը ենթարկվում է քարոզչության և ԴԱԻՇ-ի հետևից ուղղվում Իրաքի և Սիրիայի օկուպացված տարածքներ։ Մասնավորապես հայտնի է դարձել Ռաքքայում երեխաների պատրաստման համար ԴԱԻՇ-ի մի ճամբարի մասին, որի վերաբերյալ տեսանյութը տարածել էին հենց գրոհայինները՝ անվանելով այն ջիհադի համար երեխաների նախապատրաստման խոշորագույն կենտրոն։
Հեռուստաալիքը նշում է, որ չնայած տղաների մարզումների մասին ճոխ քարոզչական տեսանյութերին՝ իրականությունն այլ է։ Մասնավորապես, Էրբիլ քաղաքի շրջանում ԴԱԻՇ-ի հետ ճակատային գծում երեխաները փախչում են նման ճամբարից՝ ռիսկի ենթարկելով իրենց կյանքը։
Ճամբարից փախած 12-ամյա մի տղա հեռուստաալիքին պատմել է, որ իրեն մարզում էին մահապարտ լինելու համար։ Նա նշել է , որ ճամբարում ամենափոքրը 5 տարեկան էր։ Երեխաներից ոչ մեկը չի ազատվել ծանր մարզումներից։ «Մեզ չէր թույլատրվում լացել»,- նշել է Նասրը։








































