Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը կոչ է անում քաղաքական բոլոր ուժերին, հասարակական կազմակերպություններին ու քաղաքացիական նախաձեռնություններին Ընտրական օրենգրքի փոփոխությունների շուրջ և իշխող կուսակցությանը համատեղ առաջարկներ ներկայացնել։
Զուրաբյանը ընդգծեց, որ հարցի շուրջ արդեն հանդիպումներ և քննարկումներ են անցկացրել քաղաքական ուժերի հետ՝ «Ժառանգություն»-ից մասնավորապես ունեն կատարյալ աջակցություն։
Ընտրական օրենսգրքի փոփոխություն, ըստ Զուրաբյանի՝ այս պահին ամենակարևոր խնդիրն է և մենք պետք առաջիկայում ստեղծենք ընտրական օրենգրքի փոփոխության միասնական պահանջների պլատֆորմ։
ՀԱԿ խմբակցության ղեկավարի խոսքերով՝ այսօր Հայաստանը ի վիճակի չէ կամ այդ կարողությունը չունի ազատ և արդար ընտրություններով ձևավորել իշխանություն, սակայն, եթե հնարավոր լինի համախմբվել՝ ապա համակարգին կպարտադրվեն խաղի նոր կանոններ։
Զուրաբյանի խոսքերով՝ առաջին անգամ իրենց պատրաստվում է օգնել նաև միջազգային հանրությունը։








































