Քուինսի համալսարանի (Կանադա) գիտնականները մշակել են ճկուն սմարթֆոնի կոնցեպտ, որը կրում է ReFlex անվանումը՝ փոխացնում է phys.org-ը։
Նոր մշակումը կոչված է փոխելու պատկերացումները սենսորային էկրաններով հեռախոսների կառավարման մասին։ Նոր մշակումը դարձել է ճկուն էկրանով ինտերակտիվ ավտոնոմ սարքի առաջին նմուշը։
Հեռախոսն առաջարկում է կառավարման սկզբունքորեն նոր միջոցներ։ Օրինակ՝ փաստաթուղթը կարելի է թերթել սարքը ճկելով։
ReFlex-ում ներդրված է 720 p խտությամբ LG OLED էկրան, այն աշխատում է Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով։








































