Էկվադորի, Նիգերիայի, Օմանի և Ալժիրի նախարարները հանդես են եկել հօգուտ նավթի արդյունահանման սառեցման մասին որոշման։ Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նավթարդյունահանման հարցերով նախարար Էուլոխիո դել Պինոն՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Նշվում է, որ դել Պինոն ծրագրում է փետրվարի 17-ին Իրաքի և Իրանի նախարարների հետ քննարկել նավթի արդյունահանման սառեցման առաջարկը։
Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան,Կատարն ու Վենեսուելան պայմանավորվել էին սառեցնել նավթի արդյունահանումը՝ պայմանով, եթե մյուս արտադրողները միանան այդ նախաձեռնությանը։








































