Sony ընկերությունը սկսել է HUIS հեռակառավարման ունիվերսալ վահանակի պատվերների ընդունումը, որի դիսփլեյը ստեղծված է E-Ink տեխնոլոգիայով: Այդ մասին տեղեկացնում է The Verge-ը:
Ընկերությունը էլեկտրոնային թանաքի ընտրությունը բացատրել է LCD-ի համեմատությամբ դիսփլեյի այդ տեսակի էներգիայի ցածր սպառմամբ: Սարքը համատեղելի է կենցաղային տարբեր տեսակի տեխնիկայի հետ՝ հեռուստացույցից, աուդիոհամակարգերից մինչև օդորակիչներ և լամպեր:
Ճապոնիայում վահանակի արժեքը 28 հազար իեն է՝ մոտավորապես 245 դոլար: Այլ տարածաշրջաններում HUIS-ի արտադրման հնարավորության վերաբերյալ Sony-ն ոչինչ չի հաղորդում:








































