ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը և ներքին գործերի, միգրացիոն ու քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսն այսօր երեկոյան Բրյուսելում կքննարկեն անօրինական միգրացիայի դեմ պայքարում ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի գործողությունների համակարգումը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Այնուհետև կկայանա ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչների և սահմանային պաշտպանության Frontex գործակալության ներկայացուցիչների մասնակցությամբ ընդլայնված հանդիպումը։
Հունաստանով է անցնում Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրներից ներգաղթյալների հիմնական հոսքը Եվրոպա։ Թուրքիայի ափից նրանք ծովով հասնում են հունական կղզիներ, որտեղից անցնում են երկրի մայրցամաքային մաս, իսկ այնտեղից էլ՝ Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպայի երկրներ։
ՆԱՏՕ-ի երկրների ռազմածովային ուժերի նավերը կիրակի ստացել են հրաման՝ ուղղվելու Էգեյան ծով և պատրաստ լինելու մինչև օպերատիվ ծրագրի համաձայնեցումը։








































