Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլին՝ կապված ԿՀՎ գործակալի կողմից ռուսական հատուկ ծառայություններից մեկից աշխատակցի հավաքագրման փորձի հետ: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է գերատեսչության կայքը՝ դեսպանի հետ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ հանդիպման արդյունքներով:
Բողոքը կապված էր ամերիկյան դեսպանության երրորդ քարտուղար Ռայան Ֆոգլի ձերբակալության հետ, որին պերսոնա նոն գրատա են հայտարարել:
ԱԳՆ-ն նաև պահանջել է, որ կարճ ժամկետում ամերիկացի դիվանագետը լքի Ռուսաստանի Դաշնության սահմանները:
Հանդիպման շրջանակում Մաքֆոլն ու Ռյաբկովը քննարկել են երկկողմ հարաբերությունների իրավական բազայի ընդլայնմանը վերաբերող հարցեր և միջազգային օրակարգը:
Հիշեցնենք, որ Մայքլ Մաքֆոլին շտապ կանչել էին Ռուսաստանի ԱԳՆ մայիսի 14-ին՝ Մոսկվայում Ֆոգլի ձերբակալությունից հետո:








































