ՄԱԿ-ը փետրվարի 11-ը հայտարարել է Աղջիկների և կանանց օր գիտության մեջ, հաղորդվում է կազմակերպության կայքում:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ որոշումն ընդունվել է «գիտությանը կանանց և աղջիկների լրիվ և հավասար հասանելիության հասնել, ինչպես նաև գենդերային հավասարություն և կանանց ու աղջիկների իրավունքների, հնարավորությունների ընդլայնման ապահովման» նպատակով:
ՄԱԿ-ը հայտնում է, որ աշխարհի 14 երկրում անցկացված հարցման արդյունքներով՝ հնարավորությունը, որ աղջիկը գիտությունների բակալավրի, մագիստրոսի կամ դոկտորի աստիճան կստանա բնագիտության ոլորտում, կազմում է 18%, 8% և 2% համապատասխանաբար: Տղամարդկանց դեպքում այդ ցուցանիշերը կազմում են՝ 37%, 18% և 6%:








































