ԱՄՆ իշխանությունները ստուգումներ են իրականացնում այն ընկերությունում, որը համացանցում հրապարակել է պլաստիկ մասերով 3D տպիչի օգնությամբ ատրճանակ հավաքելու հրահանգները: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով պետդեպարտամենտի ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելին:
«Մենք չենք մեկնաբանում՝արդյոք ներկայումս հարցեր ունե՞նք օրենսդրությանը հետևելու կապակցությամբ, սակայն տվյալ դեպքում ես կարող եմ պնդել, որ Պետդեպարտամենտը կապվել է այդ ընկերության հետ»,- ասել է Վենտրելը:
Համաձայն ԱՄՆ օրենսդրության՝ զենք արտադրողները կամ արտահանողները պետք է գրանցվեն Պետդեպարտամենտի պաշտպանական արտադրանքի առևտրի վարչությունում: Բացի այդ, զենք արտահանելու համար նաև արտոնագիր է պետք՝ հիշեցրել է Վենտրելը:
«ԱՄՆ-ը գիտակցում է զենքի տարածումը չվերահսկելու բացասական հետևանքները, այդ պատճառով էլ մենք խստորեն կարգավորում ենք պաշտպանական ապրանքների և տեխնոլոգիաների արտահանումը՝ ելնելով մեր շահերից»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:








































