Սմարթֆոնների համաշխարհային շուկան լի է սարքավորումների ռեկորդային թվով, ինչին նպաստել է արտադրանքի հսկայական տեսականին՝ ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած երկրներում: Այս մասին են հաղորդում International Data Corporation (IDC) վերլուծաբանները:
Նշվում է, որ 2015-ի չորրորդ քառորդում գլոբալ ծավալով սմարթֆոնների մատակարարումները մեծացել են 5.7 տոկոսով՝ տարվա ընթացքում դառնալով 399.5 մլն միավոր, ինչը չէր արձանագրվել պատմության մեջ: 2015-ին այդ արտադրանքի թողարկումն աճել է 10.1 տոկոսով՝ հասնելով մինչև 1.43 մլրդ-ի:
2015-ի սեպտեմբեր-հոկտեմբերին Samsung Electronics ընկերությունն այդ շուկայում ամրապնդել է իր դիրքերը և ստացել 21.4 տոկոս մասնաբաժին: Apple-ն արձանագրել է ներկայության 18.7 տոկոս ցուցանիշ:
Անցյալ քառորդում Apple-ը վաճառքի համար նախապատրաստել է iPhone-ի ռեկորդային թվով քանակություն՝ 74.8 տոկոս: 2015-ի ընթացքում այդ հեռախոսների մատակարարումներն աճել են 20 տոկոսով՝ մինչև 231.5 մլն սարքավորում՝ շնորհիվ ԱՄՆ-ում և Չինաստանում iPhone 6S Plus-ի և iPhone 6S-ի մեծ վաճառքների:








































