Անգլիայի հյուսիում փորձառու պարապլաներիստը անհաջող «վայրէջք» է կատարել ուղիղ էլեկտրալարին, որի լարումը 11 հազար վոլտ էր:
Բարեբախտաբար, սիրողական մարզաձևի մարզիկը ողջ է մնացել, սակայն այրվածքներից խուսափել չի հաջողվել: Ընդ որում՝ պատմությունը կարող էր շատ ավելի վատ ավարտ ունենալ նրա համար՝ գրում է The Daily Mail-ը:
Կախվելով լարից՝ 30-ամյա Դենիելը հայտնվել էր բարդ իրավիճակում՝ խճճվելով պարապլանի մեջ:
Իրավիճակը բարդանում էր նրանով, որ նա ցանկացած պահի կարող էր ստանալ հոսանքի մահացու հարված: Բացի այդ՝ նրան օգնություն ցուցաբերել ցանկացողը նույնպես կարող էր հոսանքահարվել:
Տղամարդը միայն 10 րոպե անց է կարողանում ազատվել բարդ իրավիճակից ու գետնին ցատկել: Նա միայն ձեռքի թեթևակի այրվածքներ է ստացել:








































