Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին մեղադրել է ահաբեկչությունը խրախուսելու մեջ՝ հաղորդում է BBC-ն:
Ավելի վաղ, խոսելով պաղեստինցիների մասին, Պան Գի Մունն ասել է, որ հալածյալ ժողովրդի համար բնական է բռնազավթմանն արձագանքելը:
Ելույթ ունենալով ՄԱԿ ԱԽ-ում՝ գլխավոր քարտուղարը նաև քննադատել է պաղեստինցիների հարձակումներն իսրայելցիների վրա:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մեկնաբանությունները խրախուսում են ահաբեկչությունը: Ահաբեկչությունն արդարացում չունի»,- հայտարարել է Նեթանյահուն:








































