Քեյթ Մոսը կրկին մերկացել է՝ այս անգամ կեղծ արևայրուքի St.Tropez քսուքի համար: Սուպերմոդելը մերկ ֆոտոսեսիայից չի ընկրկել, նույնիսկ ուրախացել է նոր համագործակցության առիթով:
The Huffington Post-ը ներկայացնում է նաև տեսանյութ՝ նկարահանումների ընթացքի մասին: Ինչպես երևում է՝ նկարահանումները ընթացել են «ոչ այնքան արևադարձային» ստուդիայում:
Մոսը հայտնել է, որ օգտագործում է քսուքն արտադրման պահից, և որ այն իսկապես վստահության արժանի է:








































