Minval.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի Կենտրոնական բանկի որոշմամբ չեղյալ են հայտարարվել երկու հայտնի բանկերի՝ Yunayted Kredit Bank-ի ու NBC Bank-ի լիցենզիաները: Պատճառն այն է, որ նրանք չեն պահպանել ընդհանուր կապիտալի նվազագույն չափի ոլորտում ներկայացվող պահանջները, ինչպես նաև չեն կատարել վարկատուների առջև իրենց պարտավորությունները։
Կենտրոնական բանկի տարածած հայտարարության մեջ նշված է, որ այսօրվանից սկսած՝ բանկը նշանակել է ժամանակավոր ադմինիստրատոր։ Բացի այդ, ԿԲ-ն հայտնել է, որ օրենսդրության համապատասխան՝ Ավանդների ապահովագրման հիմնադրամը փոխհատուցում կվճարի փակված Yunayted Kredit Bank-ի ու NBC Bank-ի ավանդատուներին։








































